Ֆեդերերը նվաճեց կարիերայի 92-րդ տիտղոսը

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Հալեի մրցաշարի եզրափակչում առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ։

Ընդամենը 53 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 35-ամյա Ֆեդերերի ջախջախիչ հաղթանակով՝ 6։1, 6։3 հաշվով։ ATP վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող Ֆեդերերը հանդիպման ընթացքում թույլ չտվեց կրկնակի սխալներ, իրացրեց իր միակ բրեյք-փոյնթը և 4 գեյմ հաղթեց մրցակցի մատուցման ժամանակ։

Ռոջեր Ֆեդերերի համար այս տիտղոսը 92-րդն է կարիերայում և չորրորդը՝ ընթացիկ մրցաշրջանում։ Այս մրցաշարին մասնակցությամբ Ֆեդերերն Ուիմբլդոնին լավագույնս պատրաստվելու մտադրություն ուներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում