Գերմանիա – Կամերուն հանդիպման մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 19։00-ին մեկնարկելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տուրի՝ Գերմանիա – Կամերուն հանդիպումը։ Հավաքականների մեկնարկային կազմերն արդեն հայտնի են։

Գերմանիա․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Գինտեր, Պլանտենհարդ, Ռյուդիգեր, Կիմիխ, Զյուլե, Ռուդի, Ջան, Դրաքսլեր, Դեմիրբայ, Վերներ։

Կամերուն․ Օնդոա, Մաբուկա, Նգադու-Նգադուջայ, Տայկու, Ֆայ, Անգիսա, Սիանի, Մանջեկ, Բասոգոգ, Մուկանջո, Աբուբակար։

Երրորդ տուրից առաջ B խմբում Չիլիի և Գերմանիայի հավաքականներն ունեն 4-ական միավոր, Ավստրալիան և Կամերունը՝ մեկական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում