Չիլի – Ավստրալիա․ հայտնի են մեկնարկային կազմերը

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Չիլիի հավաքականը խաղալու է Ավստրալիայի հետ։ Մրցաշարի մամուլի ծառայությունը հրապարակել է հավաքականների մեկնարկային կազմերը։

Չիլի․ Բրավո, Իսլա, Խարա, Պաուլո Դիաս, Մենա, Սիլվա, Ֆուենսալիդա, Արանգիս, Վիդալ, Սանչես, Վարգաս։

Ավստրալիա․ Ռայան, Մակգովան, Սեյնսբարի, Միլինգեն, Լուանգո, Իրվայն, Բեհիչ, Տրոիզի, Կեյհիլ, Կրուզ, Յուրիչ։

Հանդիպումը մեկնարկելու է Երանի ժամանակով 19։00-ին։ Երրորդ տուրից առաջ B խմբում Չիլիի և Գերմանիայի հավաքականներն ունեն 4-ական միավոր, Ավստրալիան և Կամերունը՝ մեկական։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում