Կոնֆեդերացիաների գավաթ․ Գերմանիան և Չիլին կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները հայտնի են։ Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականներին B խմբից միացան աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան և Չիլին։

Երրորդ տուրում Գերմանիայի հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ Կամերունի նկատմամբ։ Յոահիմ Լյովի սաներից հաշիվը բացեց Կերեմ Դեմիրբայը, ապա դուբլ ձևակերպեց Տիմո Վերները, իսկ Կամերունի միակ գոլը խփեց Վենսան Աբուբակարը։

Չիլի – Ավստրալիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Ջեյմս Տրոյսի գոլին Չիլիի ընտրանուց պատասխանեց Մարտին Ռոդրիգեսը։

Այսպիսով, B խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է՝

  1. Գերմանիա – 7 միավոր
  2. Չիլի – 5
  3. Ավստրալիա – 2
  4. Կամերուն – 1

Եզրափակչի ուղեգրի համար պայքարելու են Պորտուգալիա – Չիլի, Գերմանիա – Մեքսիկա զույգերը։ Պորտուգալիա – Չիլի հանդիպումը կայանալու է հունիսի 28-ին, իսկ Գերմանիա – Մեքսիկա խաղը՝ հունիսի 29-ին։

Կոնֆեդերացիաների գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր
B խումբ

Գերմանիա – Կամերուն՝ 3։1
Գոլերը՝ Դեմիրբայ 48՛, Վերներ 66՛, 81՛ – Աբուբակար 79
Հեռացում՝ Մաբուկա 64՛

Չիլի – Ավստրալիա՝ 1։1
Գոլերը՝ Ռոդրիգես 67՛ – Տրոյսի 42՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում