Դոնարուման չի հրաժարվելու Ռայոլայի ծառայություններից

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ պատրաստվում է հրաժարվել իր գործակալ Մինո Ռայոլայի ծառայություններից։

Երեկ մի շարք պարբերականներ գրել էին, որ 18-ամյա դարպասապահը մտափոխվել է՝ ցանկանում է երկարաձգել «Միլանի» հետ պայմանագիրը և հետագայում տարաձայնություններից խուսափելու համար կդադարեցնի Մինո Ռայոլայի հետ համագործակցությունը։ Ի պատասխան այդ լուրերի՝ Դոնարուման գրառում է կատարել «Twitter»-ի իր պաշտոնական էջում․

«Դոնարումա, Ռայոլա։ Երեկ, այսօր և վաղը»,- գրել է երիտասարդ դարպասապահը։

Հիշեցնենք, որ չնայած Դոնարումայի մերժմանը և «Ռեալ» տեղափոխվելու ցանկությանը՝ «Միլանի» ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել նրա տրանսֆերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում