«Բուժզննումը նման է երկրորդ ձեռքից մեքենա գնելուն»․ Ի՞նչ է պետք իմանալ ֆուտբոլային բուժզննումների մասին

Կարծո՞ւմ եք՝ բուժզննումը կանխորոշված և անիմա՞ստ է։ Մտածե՛ք նորից: Տրանսֆերային պատուհանների ընթացքում, ոչ մի գործարք չի կատարվում, քանի դեռ խաղացողը հաջողությամբ չի անցել ակումբի կողմից նշանակված խիստ հետազոտությունը: Հաշվի առնելով, որ ամառային գործարքներն աստիճանաբար թեժանում են՝ Sport․Times.am-ը պատմում է բուժզննման փուլի նշանակության մասին։

Մի քանի խոսք «Բլեքբեռնի» սպորտային բուժզննման բաժնի ղեկավար Դեյվ Ֆևրից, ով նաև Ֆուտբոլային բժիշկների ասոցիացիայի անդամ է:

«Ես բուժզննումը նմանեցնում եմ երկրորդ ձեռքից մեքենա գնելու հետ: Դուք կարող եք ռիսկի դիմել և վստահել նրան, ինչ տեսնում եք։ Իսկ եթե ավելի խելամիտ եք, այն կգնեք փորձագետի ստուգումից հետո: Երբ տեսնում եք, թե ինչ չափի գումար է վճարվում խաղացողի համար, հասկանում եք, որ իսկապես ակումբի շահերից է բխում ապահովել ուժերի սահմանում լավագույնը՝ համոզված լինելու համար, որ այն, ինչ ստանում եք, «լավ աշխատող վիճակում է»։

Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, այնպես էլ յուրաքանչյուր ֆուտբոլային բուժզննում, տարբեր է: Ակումբի պահանջները, մենեջերից քաղվածքը, տարիքը, դիրքը, բժշկական և վնասվածքների պատմությունը․․․ Այս բոլորն ամեն անգամ փոխվում են։ Ոչ մի բուժզննման ստանդարտ գոյություն չունի, քանի որ ամեն ակումբ իր ձևով է աշխատում: Հիմնականում, երբ խաղացողի են տեղափոխում մեր ակումբ, նա պետք է անցնի երկօրյա բուժզննում՝ չնայած միշտ չէ, որ կարողանում ենք նման ժամանակային ճոխություն թույլ տալ մեզ»:


Դեյվ Ֆևրը

Մանրամասն հետազոտություն

Ահա այն առանցքային տարրերը, որոնք ներկայացվում են բժիշկների մեծամասնության կողմից: Դրանցից մեկը առողջության ստուգումն է՝ սիրտ-անոթային հիվանդությունների հայտնաբերման նպատակով: Ֆաբրիս Մուամբայի սրտի կաթվածից հետո ակումբներն ավելի ուշադիր են սրտի տուգումներում: Մինչև 24 տարեկան ֆուտբոլիստներն ամեն տարի պետք է անթերի կերպով անցնեն սրտի հետ կապված խնդիրներն ի հայտ բերելու նպատակով նախատեսված ստուգումները:

Տրանսֆերի պահը նույնպես ազդում է իրավիճակի վրա: Հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմերը գնում են այնպիսի խաղացողների, որոնք ֆիզիկապես լավ վիճակում են, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ ակումբը ձեռք է բերում նույնիսկ վնասվածք ունեցող ֆուտբոլիստի: Բնականաբար, այդ տեղեկատվությունը չի հրապարակվում:

Պետք է փնտրել ֆուտբոլիստների, որոնք մշտապես խաղացել են, ֆիզիկապես պատրաստ են: Այնուհետև նրանց պետք է ներկայացնել թիմի գլխավոր մարզչին, ով էլ կորոշի հավելյալ թեստերի անհրաժեշտությունը: Ակումբն իր միջոցներով կկատարի բոլոր ստուգումները՝ սկսած մարմնում եղած ճարպի քանակից մինչև VO 2 –ի մաքմիսում թեստ:

Որոշ ակումբներ կարող են նաև ներառել տեսողական, լսողական և ստոմատոլոգիական ստուգումներ: Շատ ակումբներ նորեկներին ուղարկում են ատամնաբույժի մոտ՝ փորձելով կանխարգելել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ մրցաշրջանի ընթացքում, ինչպես նաև խուսափել «դոմինոյի էֆեկտից»։

Ռիսկի գնահատում

Դեյվ Ֆևրը ներկայացնում է, թե ինչ առանցքային կետերի են ուշադրություն դարձնում բուժզննման ընթացքում․

«Պետք է գնահատվի խաղացողի շարժման կմախքային շրջանակը՝ հոդերը, հիմնական մկանները, ֆիթնեսը և ցանկացած հնարավոր թույլ տեղերը: Ես հիմնականում ուշադրություն եմ դարձնում հետույքային ոսկորների զննմանը՝ որպես կարևոր հատված մարմնի վերին և ստորին մասերի շարժունակության համար: Խաղացողի դիրքը նույնպես ազդեցություն ունի բուժզննման համար: Օրինակ՝ դարպասապահի դեպքում կստուգեն ուսերը, արմունկները, դաստակները և, իհարկե, ձեռքերը: Եթե որևէ բան կպահանջի հետագա քննություն, ապա կպատվիրենք ռենտգեն-սքան և կանցկացնենք ավելի մանրակրկիտ հետազոտություն»:

Ֆուտբոլային բժշկության առանցքային թեստերը

Թեստ 1. Սիրտ և առողջություն

Բժշկական անձնակազմն առանձնացնում է ԷԿԳ-ն, էխո-մոնիտորինգը և սրտի հիվանդության պատմության քաղվածքը: Նրանք կարող են նաև ներառել արյան հետազոտությունը և աշխատունակության ստուգումը: Ակումբի բժիշկը կարող է ներառել մեզի անալիզը՝ ի հայտ բերելու այնպիսի հիվանդություններ, որոնք կապված են սպիտակուցների կամ կետոնների հետ, օրինակ՝ դիաբետը:

Թեստ 2. Մկանակմախքային կայունություն

Ֆիզիոլոգներն անցկացնում են խորը հետազոտություն հնարավոր թույլ մասերում, ինչպիսիք են մեջքի և հետույքի շրջանները, հատվածներ, որոնք կարող են դառնալ ծնկատակի և ազդրի ջլաձգման պատճառ:

Թեստ 3. Խորը սքանավորում

Խնդրի առաջացման դեպքում բժիշկների խմբին անհրաժեշտ է ունենալ հիվանդանոց՝ պատրաստ կատարելու մագնիսական ռեզոնանս կամ ուլտրաձայնային սքան: Սքանավորումը կարող է օգտագործվել նաև մկանների մեծամասնության և մկանային հանգույցների վիճակի գնահատման համար:

Թեստ 4. Մարմնի քաշի հաշիվ

Ակումբները կարող են ունենալ «Bioelectrical Impedance» տեխնիկան՝ մարմնի ճարպերի մոնիտոր, որը էլեկտրական ազդանշան է ուղարկում ամբողջ մարմնով՝ չափելու ճարպը և ճարպային շերտը: Սպասվում է, որ պրոֆեսիոնալ խաղացողների մեծ մասը կգտնվեն 10% նշանի վրա:

Թեստ 5. Էրգոմետրիկ սպրինտ թեստ

Իդեալական անում է այն, ինչի համար նախատեսված է՝ չափում է խաղացողի արագությունը տրված հեռավորության վրա: 3 վրկ/20 մ արդյունքը համարվում է միջին-վիճակագրական և փաստում է Չեմպիոնշիփում հանդես եկող ֆուտբոլիստի՝ պատրաստ լինելու մասին:

Առաջարկում ենք ընթերցել նաև՝

 

Օգտագործված աղբյուր՝ «FourFourTwo»
Տեքստը՝ Միհրան Ալեքսանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում