Պաշտոնական․ Բալոտելին երկարաձգել է «Նիցայի» հետ պայմանագիրը

Հարձակվող Մարիո Բալոտելին 2017-18թթ․ մրցաշրջանում հանդես է գալու «Նիցայում»։ Ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր է կնքվել։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։

Բալոտելին նախորդ ամռանն է տեղափոխվել «Նիցա» և նախնական կնքել էր մեկ տարվա պայմանագիր։ Նոր համաձայնագիր չկնքելու դեպքում Մարիոն կստանար ազատ գործակալի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախորդ առաջնությունում «Նիցան» զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել։ Բալոտելին 2016-17թթ․ մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման և դարձել է 17 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում