Հովհաննես Բաչկով. Համառությանս շնորհիվ հաղթեցի

Ուկրաինական Խարկով քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչում 5:0 հաշվով առավելության հասավ անգլիացի Լյուկ Մաքկորմակի նկատմամբ: Նորընծա չեմպիոնն արդեն վերադարձել է հայրենիք և պատասխանել լրագրողների հարցերին։

«Առաջինը ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հոգեպես իմ կողքին էին: Սա ինձ համար ավելի պարտավորեցնող է, փորձելու ենք գնալ ավելի առաջ և այսպիսի մեդալներ շատ բերել»:

25-ամյա բռնցքամարտիկը կարծում է, որ այս հաղթանակը համառության ու նվիրված աշխատանքի արդյունք է.

«Հաղթանակս համառությանս շնորհիվ ստացվեց, քանի որ ցանկությունս շատ մեծ էր: Նաև լավ աշխատանքի ու լավ մարզչական կազմի շնորհիվ»:

Եզրափակելով խոսքը՝ Բաչկովն ասաց, որ չի կարող առանձնացնել ոչ մի մենամարտ.

«Բոլորն էլ բարդ էին, քանի որ բոլոր մրցակիցներով իրար լավ ենք ճանաչում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում