«Բարսելոնա Բ»-ն վերադարձավ Սեգունդա (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ում «Բարսելոնայի» երկրորդ թիմը հաղթահարել է «Ռասինգի» արգելքը և Սեգունդայի ուղեգիր նվաճել:

Առաջին մրցավեճում կատալոնացիներն առավելության էին հասել 4:1 հաշվով, իսկ պատասխան խաղն ավարտվել է` 0:0:

Այսպիսով, 2 տարվա ընդմիջումից հետո «կապտանռնագույնները» վերադարձան կարգով Իսպանիայի երկրորդ դիվիզիոն: Վերջին անգամ «Բարսա Բ»-ն նման ճանապարհ անցել էր 2007-2008թթ․ մրցաշրջանում, երբ թիմի գլխավոր մարզիչն էր Պեպ Գվարդիոլան:

Խերարդ Լոպեսի սաների հետ մեկտեղ «պարտվածների» փլեյ-օֆֆի հաղթող է դարձել նաև «Ալբասետեն», որը նույնպես վերադարձել է Սեգունդա: Մինչ այդ, ուղեգրին արժանացել էին նաև «Կուլտուրալ Լեոնեսան» ու «Լորկան»:

Նշենք, որ մեկ օր շուտ «Խետաֆեն» նվաճել էր Պրիմերայի ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում