«Մոնակոյի» հարձակվողը տեղափոխվել է «Մարսել»

«Մոնակոյի» հարձակվող Վալեր Ժերմենը կարիերան շարունակելու է «Մարսելում»:

Պրովանսցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆրանսիացու հետ կնքվելու է 4 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմելու է 8-10 միլիոն եվրո:

Լիգա 1-ի նախորդ առաջնությունում Ժերմենը մասնակցել է 36 խաղի, որոնցում 10 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում