Պաշտոնական. Գեղամ Ղադիմյանը նոր թիմ ունի (լուսանկար)

Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը տեղափոխվել է «Վորսկլա»,- հայտնում է պոլտավցիների պաշտոնական կայքը:

Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները շատ արագ ու արդյունավետ են եղել:

Երեկ 24-ամյա ֆուտբոլիստը միացել է «կանաչասպիտակներին», որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Սլովենիայում:

Ուկրաինայի նախորդ առաջնությունում Ղադիմյանը 11 խաղ է անցկացրել «Զարիայի» և 4 հանդիպում` «Կարպատիի» կազմում: Մինչ այդ նա հաջող ելույթներ էր ունեցել Դոնեցկի «Օլիմպիկի» կազմում, որտեղ 36 մրցավեճում 7 գոլ էր հեղինակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում