Եղիշե Մելիքյանը` «Ստալի» գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը նշանակվել է Կամենսկոեի (նախկին Դնեպրոձերժինսկ) «Ստալի» գլխավոր մարզիչ:

Ինչպես ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է ակումբի նախագահ Սերգեյ Իսրայելյանը, չնայած նրան, որ թիմը ֆինանսական խնդիրներ ունի, շարունակելու է ելույթները բարձրագույն խմբում: «Ստալը» հանդես է գալու հիմնականում երիտասարդական թիմի ֆուտբոլիստներով, որոնց մինչև 21 տարեկանների թիմում վերջին տարիներին մարզում էր հենց 37-ամյա հայ մասնագետը:

«Ստալի» մի շարք առանցքային ֆուտբոլիստներ արդեն լքել են ակումբը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանի ու Էդգար Մալաքյանի` թիմում մնալու վերաբերյալ դեռ տեղեկություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում