«Լիոնի» նախագահ. «Ատլետիկոն» Լակազետի համար 65 միլիոն է առաջարկել

«Լիոնի» նախագահ Ժան Միշել Օլան հաստատել է, որ «Ատլետիկոն» խոշոր առաջարկ է կատարել հարձակվող Ալեքսանդր Լակազետի տրանսֆերի շուրջ: 68-ամյա պաշտոնյան խոսել է նաև «Արսենալի» հետաքրքրության մասին:

«Բոլորը գիտեն, որ «Ատլետիկոն» Լակազետի համար 53 միլիոն եվրո է առաջարկել ու ևս 12 միլիոնի բոնուս նախատեսել: Ընդհանուր 65 միլիոն է կազմում: «Արսենալում» նույնպես գիտեն այդ մասին: Մրցաշրջանի ընթացքում 25-30 գոլ խփող ֆուտբոլիստի չպետք է այդ թվից քիչ արժենա:

«Արսենալի» առաջարկը չեմ դիտարկել, որովհետև «Ատլետիկոյի» հետ գործարքը հետաձգվելու պատճառով մտածում էի, որ Ալեքսանդրը կմնա մեր թիմում: Մադրիդցիները մտադիր են տրանսֆերը ձևակերպել հունվարի 1-ից հետո:

Վենգերի հետ հանդիպել եմ Ֆրանսիայի ու Անգլիայի հավաքականների խաղի օրը: Հասկանում եմ, որ լոնդոնցիները հետաքրքրված են մեր հարձակվողի ծառայություններով, բայց այդ մասին դեռ վաղ է խոսել։ Տեսնենք, թե ինչ կլինի: Մենք կարող են Լակազետից բաժանվել միայն նրան փոխարինող գտնելուց հետո»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «L’Équipe»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում