«Չելսին» ու «Յուվենտուսը» մոտ են ռեկորդային տրանսֆեր կատարելուն

«Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն: «The Times»-ի տեղեկությամբ, լոնդոնցիները չորրորդ առաջարկն են կատարել (նախորդը 63 միլիոն էր) բրազիլացու տրանսֆերի շուրջ, որն այս անգամ կազմել է 70 միլիոն եվրո:

26-ամյա ֆուտբոլիստը «ծեր սինյորային» խնդրել է ընդունել առաջարկը: Լոնդոնում նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 7 միլիոն եվրո: Եթե գործարքը կայանա, ապա Սանդրոն կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը: Նախկին ռեկորդը պատկանում է Դավիդ Լուիսին, ում համար ՊՍԺ-ն 2014 թվականին 57 միլիոն եվրո էր վճարել «Չելսիին»: Երկրորդ տեղը զբաղեցնում է մեկ տարի առաջ Ջոն Սթոունզի` «Էվերթոնից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը (54 միլիոն):

Ներկայումս «Յուվենտուսը» փոխարինող է փնտրում բրազիլացուն: «Բյանկոներին» դիտարկում է Մատիա Դե Շիլյոյի («Միլան»), Մատեո Դարմիանի («Յուվենտուս») և Դալբերտի («Նիցա») թեկնածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում