«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը Լա լիգայի ակումբ են գնում

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները մոտակա ժամանակահատվածում գնելու են «Ժիրոնա» ակումբը, որն օրերս է Պրիմերայի իրավունք ձեռք բերել:

Կատալոնական ակումբի 80 տոկոս բաժնետոմսերը պատկանում են Խոսեպ Գվարդիոլայի եղբորը` Պերե Գվարդիոլային: Վերջինս, մի քանի տարի առաջ 3 միլիոն եվրո վճարելով, «կարմրասպիտակներին» փրկել է սննկացումից: Գործարքի պայմաններից մեկը եղել այն, որ Լա լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում ակումբը կվաճառվի «City Football Group»-ին:

Սպասվում է, որ նոր մրցաշրջանում «Ժիրոնայի» բյուջեն հնգապատկվելու է և կազմելու է 50 միլիոն եվրո: Փաստացի այդ ակումբը դառնալու է «քաղաքայինների» դուստր թիմը, որում վարձակալությամբ հանդես են գալու անգլիացիներին պատկանող մի շարք ֆուտբոլիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում