Կոնֆեդերացիաների գավաթ. խմբային փուլի միջին հաճախելիությունը

Ռուսաստանում ընթացող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլում կայացել է 12 հանդիպում:

Tass.ru-ն տեղեկացնում է, որ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Սոչիում ընթացող մրցաշարին ընդհանուր առմամբ ներկա է եղել 449 599 հանդիսական: Միջինը մեկ հանդիպման համար հաճախելիությունը կազմում է 37 466 մարդ:

Հաճախելիության ռեկորդը գրանցվել է 3-րդ տուրի՝ Նոր Զելանդիա – Պորտուգալիա խաղում (0:4): Պետերբուրգում կայացած մրցավեճին ներկա է եղել 56 290 ֆուտբոլասեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում