«Մոնակոն» պատրաստվում է իննապատկել Մբապեի աշխատավարձը

«Մոնակոն» ցանկանում է ամեն գնով թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին: Ֆրանսիայի չեմպիոնի ղեկավարությունը պատրաստ է զգալիորեն բարձրացնել 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը:

Ներկայումս ֆրանսիացին տարեկան ստանում է 960 հազար եվրո (ամսական` 80 հազար): Նոր համաձայնագրով հարձակվողի տարեկան աշխատավարձը կբարձրանա 8,75 անգամ և կդառնա 8,4 միլիոն:

«Կարմրասպիտակների» կազմում նման բարձր աշխատավարձ ստանում է միայն Ռադամել Ֆալկաոն:

Հիշեցնենք, որ Մբապեի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Ռեալը», ՊՍԺ-ն, «Լիվերպուլն» ու «Արսենալը», որոնք պատրաստ են մոտ 100 միլիոն եվրո վճարել տրանսֆերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում