Կարեն Մուրադյանը վերադարձել է «Ալաշկերտ»

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանը վերադարձել է «Ալաշկերտ»: Այդ մասին տեղեկացնում է երևանցիների պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի չեմպիոնի հետ: Նախորդ 6 ամիսների ընթացքում գյումրեցի խաղացողը հանդես էր գալիս Շվեդիայի «Գալիվարե Մալմբերգետ» ակումբում:

«Ալաշկերտի» կազմում 50 հանդիպում անցկացրած Կարեն Մուրադյանը տեղափոխվել էր Շվեդիա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Լուսանկարը` «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջի

Հետևեք մեզ նաև Telegram-ում