Հայտնի է NBA-ի ամենաարժեքավոր խաղացողը, այլ մրցանակներ (տեսանյութեր)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ամփոփել են 2016-17թթ. մրցաշրջանի անհատական մրցանակների արդյունքները:

Ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել «Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը: Ամերիկացին վերջին 55 տարվա ընթացքում դարձել է առաջին բասկետբոլիստը, ով մրցաշրջանի արդյունքում միջինը մեկ խաղում թրիփլ-դաբլ է գրանցել` 31,6 միավոր, 10,6 անդրադարձ ու 10,4 փոխանցում: 

Մրցանակին հավակնում էին նաև Կավայ Լենարդը («Սան Անտոնիո») և Ջեյմս Հարդենը («Հյուսթոն»):

Անհատական մյուս մրցանակները հետևյալ կերպ են բաշխվել.

Լավագույն պաշտանվող բասկետբոլիստ – Դրեյմոնդ Գրին («Գոլդեն Սթեյթ»)

Լավագույն մարզիչ – Մայք Դ’Անտոնի («Հյուսթոն»)

Ամենազարգացող խաղացող – Յանիս Ադետոկումբո («Միլուոկի»)

Լավագույն նորեկ – Մալկոլմ Բրոգդոն («Միլուոկի»)

Լավագույն պահեստային խաղացող – Էրիկ Գորդոն («Հյուսթոն»)

Լավագույն թիմակից – Դիրկ Նովիցկի («Դալաս»)

Լավագույն մենեջեր – Բոբ Մայերս («Գոլդեն Սթեյթ»)

Լավագույն բլոք-շոթի հեղինակ – Կավայ Լենարդի («Սան Անտոնիո»)

Լավագույն դանքի հեղինակ – Վիկտոր Օլադիպո («Օկլահոմա»)

Մրցաշրջանի լավագույն հաղթական նետում – Ռասել Ուեսթբրուկ («Օկլահոմա»)

Լավագույն ելույթ – Քլեյ Թոմփսոն («Գոլդեն Սթեյթ»), 29 րոպեում 60 միավոր

Լավագույն փոխանցում – Դրեյմոնդ Գրին ու Ստեֆեն Կարի (երկուսն էլ «Գոլդեն Սթեյթ»)

Փլեյ-օֆֆի լավագույն պահ – Կևին Դյուրանտ («Գոլդեն Սթեյթ»)

Հետևեք մեզ նաև Telegram-ում