«Բարսելոնան» չորրորդ անգամ է փորձելու ձեռք բերել Սաուլին

«Բարսելոնան» փորձեր է ձեռնարկում «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսի տրանսֆերը գնելու հարցում:

Sport.es-ին հայտնի է դարձել, որ կատալոնացիների մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը նախկինում արդեն երեք անգամ բանակցել է 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: «Կապտանռնագույներն» իսպանացուն դիտարկում են որպես այլընտրանք Մարկո Վերատիին:

2013 թվականին Դավիդ Վիլյայի տրանսֆերն «Ատլետիկոյին» վաճառելու ժամանակ «Բարսելոնան» ստացել է Սաուլին ձեռք բերելու առաջնային իրավունք: Այսինքն, եթե որևէ ակումբ մադրիդցիներին առաջարկ կատարի և «Ատլետիկոն» ընդունի այն, ապա բլաուգրանան իրավունք կունանա նույնքան գումարով գնելու տրանսֆերը: Ներկայումս իսպանացու հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո: Գործարքին կարող է խանգարել այն հանգամանքը, որ «հնդիկները» մինչև հունվարի 1-ը չեն կարող նորեկների հայտավորել:

Նախորդ մրցարջանում Սաուլը մասնակցել է 53 խաղի, որոնցում 9 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում