Պաշտոնական. «Ռեալի» ֆուտբոլիստը նոր թիմ ունի (լուսանկար)

«Ռեալի» պաշտպան Դիեգո Լյորենտեն դարձել է «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ,- տեղեկանում ենք բասկերի պաշտոնական կայքից:

Իսպանացու հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 7 միլիոն եվրո: «Արքայական ակումբը» 23-ամյա խաղացողի տրանսֆերը հետ գնելու իրավունք կունանա:

Վերջին երկու մրցաշրջաններում Լյորենտեն վարձակալությամբ հանդես էր գալիս «Ռայո Վալեկանոյում» և «Մալագայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում