Պորտուգալիայի հավաքականը նոր կորուստ ունի

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Չիլիի հետ կայանալիք խաղին:

«Sport-express.ru»-ն տեղեկացնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը վերջին օրերին չի մարզվել ընդհանուր խմբի հետ: «Մանչեսթեր Սիթիի» նորեկը վնասվածք էր ստացել Նոր Զելանդիայի հետ խաղում գոլ խփելու պահին:

Ֆերնանդու Սանտուշի թիմն ավելի վաղ զրկվել էր ձախ պաշտպան Ռաֆայել Գերեյրուի ծառայություններից:

Պորտուգալիա – Չիլի հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում