«Շիրակի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուկրաինա

«Շիրակի» եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը կարիերան շարունակելու է Ուկրաինայի առաջնությունում: 23-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել բարձրագույն խմբում հանդես եկող «Զիրկայի» հետ,- հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Նոր թիմում Արմանը հանդես է գալու 19 համարի խաղաշապիկով: Հովհաննիսյանը գյումրեցիների կազմում էր խաղում 2015 թվականից: «Զիրկայում» փորձաշրջան է անցնում նաև կիսապաշտպան Ռումյան Հովսեփjանը:

Ուկրաինայի նախորդ առաջնությունում Կրոպիվնիցկի քաղաքի թիմը գրավել է 9-րդ տեղը:

Հիշեցնենք, որ «Շիրակը» 2 օրից մեկնարկելու է Եվրոպա լիգայում, որում մրցելու է սլովենական «Գորիցայի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում