Ֆորչուն. Ռոնալդինյոն «Բարսելոնայի» փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդը» կընտրեր, եթե…

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Քուինտոն Ֆորչունը պատմել է, թե ինչպես 2003 թվականին Ռոնալդինյոն «Բարսելոնայի» փոխարեն կարող էր տեղափոխվել անգլիական թիմ:

«Կարծում եմ` Ռոնալդինյոյին հրավիրելու համար օրն ընտրելիս սխալվեցինք: Երբ նա ժամանեց Մանչեսթերի օդանավակայան, անձրև էր գալիս: Այո, դա ամառն էր, բայց եթե մենք ճիշտ օր ընտրեինք, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել:

Արտակարգ կլիներ, եթե նա տեղափոխվեր «Յունայթեդ»: Ռոնալդինյոն ֆուտբոլով երբևէ զբաղված մեծագույն խաղացողներից մեկն է: Նա փայլում էր իր վարպետությամբ, ուրախություն ու զվարճանք բերում խաղադաշտ: Եվ այդ ամենը կարող էր «Օլդ Թրաֆորդում» լինել…

Ինձ բախտ է վիճարկվել Օլիմպիական խաղերի ժամանակ Հարավաֆրիկյան հանրապետության հավաքականի կազմում խաղալ նրա դեմ: Նա արդեն տպավորիչ ֆուտբոլ էր ցուցադրում, սակայն դեռ այնպիսի մակարդակի վրա չէր, ինչպիսին հետագայում դարձավ «Բարսելոնայում»»,- Ֆորչունի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում