«Միլանի» նոր տրանսֆերային նպատակը

«Միլանը» փորձում է ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուին:

«Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն վստահեցնում է, որ «ռոսոներին» արդեն 20 միլիոն եվրո են առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Այդ գումարից 5 միլիոնը իտալացիները նախատեսել են որպես պարգևավճար:

«Բայերը» պատասխանել է, որ թուրք խաղացողին գնահատում է 30 միլիոն: Սպասվում է, որ կողմերին կհաջողվի զիջումների միջոցով համաձայնության հասնել:

Մինչ այդ, «Միլանը» մոտ էր «Լացիոյի» կիսապաշտպան Լուկաս Բիգլիային ձեռք բերելուն, սակայն գործարքը խափանվել է:

Չալհանօղլուն բաց է թողել նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը, քանի որ որակազրկվել էր 2011 թվականին «Տրաբզոնսփորի» հետ համաձայնությունը խախտելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում