«Marca». Մարիանոն հեռանում է «Ռեալից»

«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը մոտ է «Լիոն» տեղափոխվելուն: Սպասվում է, որ գործարքի մասին կհայտարարվի առաջիկա օրերին,- գրում է «Marca»-ն։

Իսպանական ու ֆրանսիական ակումբներն արդեն համաձայնեցրել են տրանսֆերի գինը: Այն կազմելու է 8 միլիոն եվրո: «Արքայական ակումբը» դոմինիկանցու տրանսֆերը հետ գնելու իրավունք կունենա:

Լա լիգայի նախորդ խաղարկությունում Մարիանոն մասնակցել է 8 հանդիպման (միջինը 15 րոպե), որոնցում 1 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում