«Բանանցը» նորեկ ունի (տեսանյութ)

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել սերբ կիսապաշտպան Ալեքսանդր Ջոկովիչի հետ: Այդ մասին տեղեկանում ենք երևանցիների պաշտոնական կայքից: 

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Սերբիայի ուժեղագույն լիգայում հանդես եկող «Նովի Պազարը»: Մինչ այդ նա հանդես է եկել սերբական «Պարտիզանում», «Տելոպտիկում», «Բեժանիայում», «Նապրեդակում» և «Լուչանիում», ինչպես նաև իսրայելական «Հապոել» Նիր Ռամատ Հաշրոնում և ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» երկրորդ թիմում:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հետևյալն է ասել ֆուտբոլիստի մասին.

«Մոտ երկու ամիս հետևում էի Ալեքսանդրի խաղին: Արագաշարժ ֆուտբոլիստ է և մեր թիմին շատ էր պետք այս կարգի ֆուտբոլիստ: Նա իր խաղացած փորձով և վարպետությամբ շատ օգուտ կարող է տալ թիմին»,- նշել է Արամ Ոսկանյանը:

«Որպես երկիր ինձ Հայաստանը շատ է դուրս գալիս, հայկական ֆուտբոլի մասին շատ բան չգիտեի, բայց Հայաստանում խաղացող ֆուտբոլիստներից հետաքրքրվեցի և միայն լավ կարծիքներ լսեցի Հայաստանի առաջնության և «Բանանցի» մասին: Ակնկալում եմ, որ այս առաջնությունում «Բանանցը» կլինի առաջատարների թվում և եվրագավաթներում հանդես գալու իրավունք կստանա:

Արդեն մի քանի օր մարզվել եմ թիմի հետ և լավ տպավորություններ եմ ստացել: «Բանանցն» ունի լավ ենթակառուցվածքներ, լավ խաղադաշտ, լավ աշխատակիցներ, լավ մարզիչ և լավ ֆուտբոլիստներ, ովքեր ինձ շատ լավ են ընդունել և այս պահին ամեն ինչ շատ լավ է»,- նշել է Ալեքսանդր Ջոկովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում