Եվրո-2017․ Հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը (տեսանյութ)

Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը․ կիսաեզրափակիչ փուլի Անգլիա – Գերմանիա հանդիպումն ավարտվեց գերմանացիների հաղթանակով։

Հանդիպման հիմնական ժամանակում հավաքականները երկուական գոլ խփեցին։ 35-րդ րոպեին Դեյվի Զելկեն առաջ մղեց Գերմանիային։ 6 րոպե անց Դեմարայ Գրեյը վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Թեմի Աբրահամը խփեց Անգլիայի երկրորդ գնդակը։ 70-րդ րոպեին Ֆելիքս Պլատեի գոլը Գերմանիային պայքարը շարունակելու հնարավորություն տվեց։ Լրացուցիչ ժամանակում նոր գոլեր չարձարանգրվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն առավել դիպուկ իրացրին գերմանացիները՝ 4։3։

Եզրափակիչ խաղում Գերմանիայի Մ-21 հավաքականը մրցելու է Իսպանիա – Իտալիա զույգի հաղթողի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում