Եվրո-2017․ Սաուլի հեթ-տրիկի շնորհիվ Իսպանիան դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ փուլում Իսպանիայի Մ-21 հավաքականն առավելության հասավ Իտալիայի նկատմամբ և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

Կրակովում կայացած խաղում Ալբերտ Սելադեսի սաներից Սաուլ Նյիգեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ (53՛, 65՛, 74՛), իսկ իտալացիների միակ գոլը խփեց Ֆեդերիկո Բերնարդեսկին (62՛)։ Իտալիայի երիտասարդական հավաքականը 58-րդ րոպեից խաղաց 10 հոգով․ երկու դեղին քարտի արդյունքում հեռացվեց Ռոբերտո Գալյարդինին։

Եզրափակչում Իսպանիան խաղալու է Գերմանիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս է թողել Անգլիայի ընտրանուն։ Եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 30-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում