Պաշտոնական. Բանեգան վերադառնում է «Սևիլյա»

«Ինտերի» կիսապաշտպան Էվեր Բանեգան կարիերան շարունակելու է «Սևիլյայում»,- հայտնում է իսպանացիների պաշտոնական կայքը:

Առաջիկա օրերին արգենտինացին կժամանի Անդալուսիա, որտեղ բուժզննման կենթարկվի ու պայմանագիր կստորագրի: Համաձայնագիրը նախատեսված է լինելու 3 տարով:

Ոչ պաշտոնական տվյալներով տրանսֆերը կազմելու է 9 միլիոն եվրո: Մեկ տարի առաջ 28-ամյա ֆուտբոլիստը «Սևիլիայից» «Ինտեր» էր տեղափոխվել անվճար` ազատ խաղացողի կարգավիճակով:

Բանեգան իսպանական թիմում է հանդես եկել 2014-15թթ. և 2015-16թթ. մրցաշրջաններում:

«Ինտերի» կազմում անցկացրած Ա Սերիայի 28 խաղում կիսապաշտպանը դարձել է 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում