Մալդինին նորամուտը նշեց պրոֆեսիոնալ թենիսում (տեսանյութ)

«Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին առաջին խաղն է անցկացրել պրոֆեսիոնալ թենիսում:

Իտալացին Ստեֆանո Լանդոնիոյի հետ մասնակցել է Միլանում ընթացող «Չելենջեր» կարգի մրցաշարի զուգախաղի առաջին փուլին: Մեկնարկային մրցավեճում նրանք 1:6, 1:6 ջախջախիչ հաշվով պարտվել են լեհ Թոմաշ Բեդնարեկին ու հոլանդացի Դավիդ Պելին:

Հիշեցնենք, որ Մալդինին 49 տարեկան է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում