Ուսեին Բոլտ. Ֆուտբոլիստ դառնալուց առաջ մարզվելու եմ «Բորուսսիայի» հետ

Օլիմպիական խաղերի արագավազքի ութակի չեմպիոն Ուսեին Բոլտը հայտարարել է, որ ֆուտբոլիստի կարիերա սկսելուց առաջ մարզվելու է Դորտմունդի «Բորուսսիայի» հետ:

«Ամեն ինչ նախապատրաստական շրջանում է: Մարզվելու եմ «Բորուսսիայի» հետ: Տեսնենք, թե պարապմունքներն ինչպես կընթանան, արդյո՞ք ամեն ինչ լավ կլինի: Դրանից հետո կասեմ` ցանկանո՞ւմ եմ ֆուտբոլիստ դառնալ, թե՞ ոչ: Եթե ամեն ինչ վատ լինի, կլռեմ»,- ճամայկացու խոսքերն է մեջբերում «A Bola»-ն։

Ավելի վաղ դորտմունդցիների մարզական տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն խոստովանել էր, որ Բոլտի հետ համագործակցությունը  PR քայլ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում