Սիրիգուն հեռացել է ՊՍԺ-ից ու վերադարձել Ա Սերիա (լուսանկար)
28/06/2017 12:18
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուն հեռացել է ֆրանսիական ակումբից: Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տորինո»,- հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրինցիների հետ պայմանագիրը նախատեսված է լինելու 4 տարով, իսկ աշխատավարձը կազմելու է տարեկան 1,3 միլիոն եվրո:
Սիրիգուն 2011 թվականին է լքել Ա Սերիան, երբ «Պալերմոյից» տեղափոխվել է փարիզյան թիմ: Նա ՊՍԺ-ի հետ 12 տիտղոս է նվաճել:
Նախորդ մրցաշրջանը դարպասապահը վարձավճարով անցկացրել է «Սևիլյայում» ու «Օսասունայում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում