«Bild». Օբամեյանգն ընդունել է Չինաստանից ստացած խելահեղ առաջարկը

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր էմրիկ Օբամեյանգը մոտ է Չինաստան տեղափոխվելուն:

28-ամյա ֆուտբոլիստն ընդունել է «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբի առաջարկը, ըստ որի տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու,- «Bild»-ը։

Չինական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել դորտմունդցիներին, սակայն սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին: Տրանսֆերը գնահատվում է 70-80 միլիոն եվրո:

Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում խփած 31 գոլի շնորհիվ գաբոնցին դարձել է լավագույն ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում