Նենադովիչ. Պատասխան խաղում ավելի շատ գոլային պահեր կունենանք (տեսանյութ)

«Ալաշկերտի» հարձակվող Ուրոշ Նենադովիչը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Սանտա Կոլոմայի» հետ հանդիպման (1:0) մասին, որում նա դարձավ միակ գոլի հեղինակ:

Խաղի մասին

«Շատ դժվար խաղ էր, որովհետև մրցակիցը լավ էր պաշտպանվում: Շատ էր անհատական պայքարը: Կարծում եմ՝ Անդորրայում ավելի լավ կխաղանք, գոլ կխփենք ու դուրս կգանք երկրորդ փուլ»:

«Սանտա Կոլոմայի» մասին

«11 ֆուտբոլիստով պաշտպանվում էին, դժվար է նման թիմերի հետ հաջող գործել: Լավ է, որ գոնե մեկ գոլ խփեցինք»:

Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունների մասին

«Լավ հնարավորություններ ենք պահպանում: «Սանտա Կոլոման» պատասխան խաղում պետք է գրոհի, ինչի արդյունքում մենք հարձակման գծում ազատ տարածություններ կստանանք և գոլեր կխփենք:

Չեմպիոնների լիգայում կարիերայի առաջին գոլը խփելու մասին

«Չեմ կարող փոխանցել զգացմունքներս: Երբ գոլ խփեցի, մտածում էի ընտանիքիս մասին: Ապագայում այս գոլն ինձ շատ կօգնի»:

Խուան Կապդևիլյայի դեմ խաղալու մասին

«Շատ եմ հարգում Կապդևիլյային: Նա աշխարհի չեմպիոն է: Նրա դեմ խաղալը մեծ հաճույք էր»:

Լուսանկարը` «Ալաշկերտի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում