Պերեսը` Մբապեի մասին. Քչերը կարող են 18 տարեկանում հաջող խաղալ «Ռեալում»

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի մասին:

«Մբապեն շատ լավ ֆուտբոլիստ է: Նրա շուրջ իրավիճակն ինձ հիշեցնում է անցած ամառը, երբ շատերը Պոգբային մեր թիմ էին ուղարկում: Զիդանը վաղուց մոտ հարաբերություններ ունի Կիլիանի հետ:

Քչեր կարող են 18 տարեկանում հաջող խաղալ «Ռեալում»: Մբապեն պետք է համբերություն ցուցաբերի: Մեր մարզիչը մտածում է այդ ֆուտբոլիստի մասին: Հարկավոր չէ գնել խաղացողի, ով պետք է պահեստայինների նստարանին մնա»,- «esRadio»-ի հետ զրույցում ասել է «Արքայական ակումբի» նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում