«Ռոստովը» շարունակում է տեղափոխվել «Զենիթ». Եվս 2 տրանսֆեր

«Զենիթն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Ռուսաստանի հավաքականի ու «Ռոստովի» հարձակվող Դմիտրի Պոլոզի ու կիսապաշտպան Ալեքսանդր Երոխինի տեղափոխությունների մասին:

Երկու ֆուտբոլիստներն էլ պետերբուրգցիներին միացել են ազատ խաղացողի կարգավիճակով ու 3 տարվա պայմանագիր կնքել:

25-ամյա Պոլոզը 2012 թվականից էր հանդես գալիս «Ռոստովում»: Այդ ընթացքում նա մասնակցել է 156 խաղի ու 29 գոլ խփել: 27-ամյա Երոխինը ռոստովցիների կազմում էր խաղում 2016 թվականից: Ռուսաստանի նախորդ առաջնությունում նա 25 խաղում 4 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ «Ռոստովից» «Զենիթ» էին տեղափոխվել կիսապաշտպան Կրիստիան Նոբոան ու պաշտպան Դենիս Տերենտեևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում