Հայտնի է` ով դառնալու «Միլանի» նոր հարձակվողը

«Սանդերլենդի» հարձակվող Ֆաբիո Բորինին մոտ է Ա Սերիայի վերադառնալուն:

26-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ հանդես գալ Չեմպիոնշիփում և արդեն համաձայնեցրել է «Միլան» տեղափոխությունը,- գրում է «Sky Sport Italy»-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոն:

Իտալացին վաղը բուժզննում է անցնելու: «Ռոմայի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը պարգևավճարների հետ միասին կազմելու է 6 միլիոն եվրո:

ԱՊԼ-ի նախորդ խաղարկությունում Բորինին մասնակցել է 24 խաղի, որոնցում 2 գոլ է խփել:

Ավելի վաղ «ռոսոներին» 38 միլիոնով ձեռք էր բերել «Պորտուի» հարձակվող Անդրե Սիլվային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում