Պատո. Կարող էի տեղափոխվել «Ռեալ», բայց ընտրեցի «Միլանը»

Բրազիլացի հայտնի հարձակվող Ալեշանդրե Պատոն պատմել է, թե ինչպես է 2007 թվականին մերժել «Ռեալի» առաջարկը և նախապատվությունը տվել «Միլանին»:

«17 տարեկան էի: «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի, սակայն ընտրեցի «Միլանը», որն այն ժամանակ հաղթում էր բոլոր տիտղոսները: Հիմա դա լրիվ այլ ակումբ է»,-  «բադիկի» խոսքն է մեջբերում «Football Italia»-ն

2017 թվականի հունվարից 27-ամյա ֆուտբոլիստը խաղում է չինական «Տյանցզին Ցյուանցզյանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում