Վարդան Պողոսյան. Ամեն ինչ կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար

«Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Սլովանի» հետ տնային հանդիպումից առաջ դրական է տրամադրված:

«Լավ տրամադրություն է թիմում: Բավականին ժամանակ է՝ մարզվում ենք, ծանոթանում մրցակցին, և արդեն պատրաստ ենք վաղվա խաղին: Այո, մրցակիցն ավելի փորձառու է, բայց մենք ունենք մեր մարտավարությունը, մեր խաղը: Ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք հաղթել «Սլովանին» ու հաջորդ փուլ դուրս գանք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երևանցիների ավագը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում