NBA-ի գերաստղը փոխանակվել է

«Լոս Անջելես Կլիփերսի» աստղային խաղարկող Քրիս Փոլը տեղափոխվել է «Հյութսոն»,- տեղեկացնում է տեխասցիների պաշտոնական կայքը:

Կալիֆորնիացիները 32-ամյա բասկետբոլիստի փոխարեն ստացել են Պատրիկ Բևերլիին, Սեմ Դեքերին, Լու Ուիլյամսին, Մոնտրեզ Հարելին, Դարեն Հիլիարդին, ԴեԱնդրե Լիգինսին, Կայլ Ուիլջերին, 2018 թվականի դրաֆտի առաջին փուլի մեկ ընտրություն, ինչպես նաև որոշակի գումարային փոխատուցում: 2017-18թթ. մրցաշրջանում Փոլը կստանա 24,2 միլիոն դոլար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոքեթսի» առաջատար Ջեյմս Հարդենն այդ թրեյդի կողմնակիցն է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում