ԵԵԱ. Հայաստանը նվաճել է 3 մեդալ

Դորտմունդ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 3 մեդալ՝ 1 արծաթե և 2 բրոնզե: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Արծաթե մեդալակիր դարձավ 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, բրոնզե մեդալներ նվաճեցին 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը և 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 6-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում