Սրեբրնիչ. Դիմակայության ելքը դեռ վճռված չէ

«Գորիցայի» գլխավոր մարզիչ Միրան Սրեբրնիչը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Շիրակի» հետ առաջին հանդիպման (2:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Մեր թիմը լավ էր պատրաստվել հանդիպմանը։ 90 րոպե խաղը մեր վերահսկողության տակ էր, արդյունքում կարողացանք 2 գոլ խփել։ Հույս ունենք՝ պատասխան հանդիպումն ավելի լավը կստացվի։ «Շիրակը» լավ պատրաստված թիմ է, բայց այսօր մենք ավելի լավ հանդես եկանք։ 

Ելքը դեռ վճռված չէ։ Սա դիմակայության առաջին կեսն էր, դեռ 90 րոպե կա։ «Շիրակը» լավ թիմ է, ուստի մենք պետք է լավ պատրաստվենք հաջորդ խաղին»,- խաղից հետո ասաց Միրան Սրեբնիչը։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 6-ին;

Հետևեք մեզ նաև Telegram-ում