Վուկոմանովիչ. Համոզվեցինք, որ հայ ֆուտբոլիստները լավ տեխնիկա ունեն

«Սլովանի» գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկի» հետ հանդիպումից (4:1) հետո իր մեկնաբանությունը տվեց։

Խաղի ու Հայաստանի մասին

«Շատ ուրախ եմ գրանցված արդյունքից: Մեր երեք առանցքային խաղացողներ բացակայում էին: Այս խաղում հիանալի հնարավորություն ստացանք փորձարկելու քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին: Ուրախ եմ, որ կարողացանք լավ, հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել, հատկապես երկրորդ կեսում: Արագ բաց թողած գոլից հետո արագորեն վերականգնվեցինք:

Շնորհակալ ենք Հայաստանում հիանալի հյուրընկալության համար: Մեզ այստեղ զգում էինք ինչպես տանը: Ձեզ նույնկերպ կընդունենք Բրատիսլավայում»:

Եղանակի մասին

«Կարևոր էր հարմարվել շոգին, ինչը մեզ հաջողվեց: Անկախ ամեն ինչից, մեր առջև խնդիր է դրված հաղթելու յուրաքանչյուր խաղում: Նույնը կձգտենք անել պատասխան մրցավեճում»:

«Փյունիկի» ցուցադրած խաղի մասին

«Մենք մինչև Երևան գալը «Փյունիկի» 5 հանդիպում էինք դիտել: Գիտեինք, որ լավ որակներով, հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ կային: Եթե համապատասխան ֆուտբոլ չցուցադրեինք, խնդիրներ կունենայինք: Այսօր համոզվեցինք, որ հայ ֆուտբոլիստները տեխնիկապես շատ լավ են պատրաստված: Հուսով եմ՝ մյուս մրցաշրջանում «Փյունիկը» նույնպես հանդես կգա եվրագավաթներում»:

Կարգապահության մասին

«Նախորդ խաղերում կարգապահության հետ կապված խնդիրներ կային: Այս անգամ նման խնդիրներ չառաջացան»:

Պատասխան խաղում երկրորդ կազմով խաղալու հնարավորություն մասին

«Բնականաբար, փոփոխություններ կլինեն: Ամեն դեպքում ռոտացիայի համար մեծ հնարավորություններ չունենք: Այսօր բացակայում էր մեր հիմնական հարձակվողը, ով նախորդ մրցաշրջանում 27 գոլ է խփել: Եվս երկու խաղացողներ մյուս շաբաթ պատրաստ կլինեն մասնակցել հանդիպմանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում