Եվրոպա լիգա․ «Գանձասար Կապանն» արտագնա պարտություն կրեց

Եվրոպա լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Գանձասար Կապանը» նվազագույն հաշվով զիջեց չեռնոգորական «Մլադոստին»։ Հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Միլան Դուրիսիչը՝ անվրեպ իրացնելով կապանյան թիմի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 6-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս պարտությամբ են մեկնարկել Եվրոպա լիգայում․ «Շիրակը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է «Գորիցային», իսկ «Փյունիկը» 1։4 հաշվով զիջել է «Սլովանին»։

Լուսանկարները՝ «Գանձասար Կապանի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում