Էնցո Զիդանը հեռացավ «Ռեալից»

«Ռեալի» կիսապաշտպան Էնցո Զիդանը «Ռեալից» տեղափոխվել է «Ալավես»,- տեղեկացնում է բասկերի պաշտոնական կայքը:

Ֆրանսիացին, ով հանդես էր գալիս մադրիդցիների երկրորդ թիմում` «Կաստիլյայում», 3 տարվա պայմանագիր է կնքել Լա լիգայի ակումբի հետ:

22-ամյա Էնցոն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին է: Զիզուն 4 որդի ունի, որոնք բոլորն էլ «Արքայական ակումբի» սաներն են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում