Կայացավ ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը

Հունիսի 30-ին՝ ՀՖՖ գրասենյակում, տեղի ունեցավ ՀՀ Բարձրագույն ու Առաջին Խմբերի առաջնությունների, ինչպես նաև Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Սկզբից որոշվեցին Բարձրագույն և Առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը.

Բարձրագույն խումբ

1. «Շիրակ»
2. «Բանանց»
3. «Գանձասար-Կապան»
4. «Արարատ»
5. «Փյունիկ»
6. «Ալաշկերտ»

Առաջին խումբ

1. «Ալաշկերտ-2»
2. «Գանձասար-Կապան-2»
3. «Ավան Ակադեմիա»
4. «Փյունիկ-2»
5. «Էրեբունի»
6. «Բանանց-2»
7. «Արարատ-2»
8. «Լոռի»
9. «Շիրակ-2»
10. «Արցախ»

Այնուհետև կայացավ ՀՀ Գավաթի 1/4 վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.

«Արցախ» – «Ալաշկերտ»
«Գանձասար-Կապան» – «Ավան Ակադեմիա»
«Շիրակ» – «Արարատ»
«Փյունիկ» – «Բանանց»

Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:

Կիսաեզրափակչում «Գանձասար-Կապան» – «Ավան Ակադեմիա» և «Փյունիկ» – «Բանանց» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:

Եզրափակչում դաշտի տեր կհամարվի երկրորդ կիսաեզրափակչում հաղթած թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում