Դյուրանտը կդառանա ազատ գործակալ, սակայն…

«Գոլդեն Սթեյթի» թեթև հարձակվող Կևին Դյուրանտն օգտվել է իր իրավունքից ու հրաժարվել նախկին համաձայնագրով նախատեսված ևս մեկ տարվա պայմանագրից: Այսպիսով, հուլիսի 1-ին ամերիկացին ազատ խաղացողի կարգավիճակ կստանա,- գրում է «Associated Press»-ը:

2017-18թթ. մրցաշրջանում նախորդ եզրափակչի MVP-ն պետք է 28 միլիոն դոլար ստանար: Այդկերպ 28-ամյա ամերիկացին ցանկանում է թիմի ներկայիս կազմը պահպանելու հարցում կալիֆորնաիցների ղեկավարությանն ավելի մեծ ազատություն տալ:

Սպասվում է, որ Դյուրանտն «Ուորիորզի» հետ նոր պայմանագիր կկնքի, սակայն աշխատավարձի հարցում որոշակի զիջումների կգնա, որպեսզի ակումբը կարողանա չխախտել լիգայում սահմանված աշխատավարձերի պատնեշը:

Կևինի ու Ստեֆեն Կարիի նման քայլերի շնորհիվ «Գոլդեն Սթեյթը» կկարողանա թիմում պահել Անդրե Իգուդալայի ու Շոն Լիվինգսթոնի պես պահեստային խաղացողներին, ովքեր մեծ ներդրում ունեն չեմպիոնական թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում