Մեսսին ամուսնացել է (լուսանկարներ)
01/07/2017 10:47
Նմանատիպ
«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր հարազատ Ռոսարիո քաղաքում ամուսնացել է Անտոնելա Ռոկուցոյի հետ:
«Todo Noticias»-ը տեղեկացնում է, որ հարսանիքին հրավիրված է եղել 260 հյուր: Արգենտինա են ժամանել «կապտանռնագույններ» ու «ալբիսելեստեի» ներկայիս ու նախկին մի շարք ֆուտբոլիստներ: 30-ամյա խաղացողը հրավիրել էր բոլոր թիմակիցներին, սակայն ոչ բոլորին է հաջողվել ներկա լինել միջոցառմանը:
Պսակադրությանը ներկա են եղել նաև զույգի երեխաները և նրանց մանկության ընկերները:
Տոնակատարությանն եղել է անվտանգության 300 աշխատակից: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Ռոսարիոյի հյուրանոցներից մեկում:
Ավելի վաղ Մեսսին հյուրերին խնդրել է նվերների փոխարեն գումար հանձնել երեխաների օգնության բարեգործական ֆոնդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում