Աստղային փոխանակում NBA-ում

«Ինդիանայի» թեթև հարձակվող «Փոլ Ջորջը» տեղափոխվելու է «Օկլահոմա»:

Աստղային բասկետբոլիստի փոխարեն «Փեյսերսը» ստանալու է պաշտպան Վիկտոր Օլադիպոյին ու ծանր հարձակվող Դոմանտաս Սաբոնիսին:

Ջորջը հայտարարել էր, որ 2018 թվականին մտադիր չէ նոր պայմանագիր կնքել «Ինդիանայի» հետ, ինչից հետո վերջինս որոշել է փոխանակել նրան:

«Փեյսերսը» գրավիչ առաջարկ էր ստացել նաև «Բոսթոնից» ու «Կլիվլենդից», սակայն որոշել է իր առաջատարին չզիջել Արևելյան կոնֆերենցիայում անմիջական մրցակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում